10:15 17 հոկտեմբերի, 2016Այս տարվա փետրվարի վերջին մենք գրել էինք, որ հայ միլիարդատեր, «ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը Թբիլիսիում երեք օրով մի ամբողջ հյուրանոց էր փակել՝ դստեր հարսանիքի համար:

Ռուսաստանցի միլիարդատիրոջ միջնեկ դուստր Իան ամուսնացավ սիրելիի՝ Միխայիլ Մախարաձեի հետ:
Իսկ այս հանգստյան օրերին Մոսկվան ցնցել է միլիարդատիրոջ որդու՝ Սերգեյ Սարկիսով-կրտսերի ծննդյան 18-րդ տարեդարձի առիթով կազմակերպված երեկույթը:

Տարեդարձը տոնել են «Մոսկվա Սիթի» կենտրոնի 62-րդ հարկում գտնվող Sixty հաստատությունում:

Տոնի ժամանակ հյուրերին զվարճացրել են ծաղրածուները, ինչպես նաեւ երգչուհի Նյուշան, Վալերի Սյուտկինը եւ Quest Pistols Show-ն:
40 րոպե տեւողությամբ համերգների համար գործարարը ստիպված է եղել 5 մլն ռուբլի վճարել:
57-ամյա Սերգեյ Սարկիսովը 18-ամյա որդու տարեդարձի համար 6 մլն է վճարել լոկ այն բանի համար, որ հաստատությունը միայն «յուրայինների» համար աշխատի: Երկնաքերի առջեւ «Մայբախ»-երի եւ «Մազերատի»-ների բանակ է կանգնած եղել:

Հյուրերի թվում են եղել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահի դուստրը՝ Դիանա Չերվիչենկոն, մարմնամարզուհի Կարիլինա Սեւաստյանովան, հայտնի բեմանկարիչ Բորիս Կրասնովի ժառանգորդուհին՝ Դարինան: Հյուրերին զվարճացրել են Շրեկը, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:

Forbes ամսագրի ցանկում ընդգրկված օլիգարխների երեխաներին շեֆ-խոհարարը հյուրասիրել է տապակած ութոտնուկով եւ խեցուց աղցաններով, թարթար սոուսով թունաձկով եւ սաղմոնով, թագավորական ծովախեցգետիններով, գառան եւ այլ տեսակի մսով տաք ուտեստներով:

Ռեստորանում հաշիվը 600 հազար ռուբլի է կազմել:

Երեկույթի գագաթնակետը դարձել է տոնական տորթը, որի մեջ հայրը ոսկե երիտասարդության աչքի առջեւ ծիծաղելով մխրճել է 18-ամյա որդուն:

Աղբյուրը՝ Life