Շատ կրքոտ Քայլի Ջենները՝ բոյֆրենդի որդու ծննդյան օրվա առթիվ Ferrari–ի թեմատիկ երեկույթին

14:15   17 հոկտեմբերի, 2016

Սոցցանցերում Քիմ Քարդաշյանից դեռ ոչ մի նորություն չկա, սակայն դա նրան չի խանգարում դատի տալ իրեն Փարիզում կողոպուտը բեմադրելու մեջ կասկածող կայքին եւ ներողություն պահանջել։

Թեպետ Քարդաշյանների ընտանիքը որոշ ժամանակ ուշքի էր գալիս Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպից, իսկ Քիմն առհասարակ հայտարարել էր, որ որոշ ժամանակ չի հայտնվելու սոցիալական ցանցերում, նրա քույրերն արդեն ակտիվացել են համացանցում եւ լուսանկարներ են տեղադրում։

Այս գործում կարծես թե ամենից շատ Քայլին է աչքի ընկնում, որը բաժանորդներին ուրախացրել է «թեժ» լուսանկարներով։

Սակայն այս անգամ լուսանկարում Քայլիից բացի հայտնվել է նաեւ նրա ընկերը՝ ռեփեր Tyga–ն, որը երեկ նշում էր որդու՝ Քինգ Քաիրոյի ծննդյան օրը (Բլեք Չայնայի երեխան)։

Տոնը կազմակերպվել էր Ferrari–ի թիմի թեմատիկայով։

Ի դեպ, երեկույթին ներկա էին Քենդալ, Քրիս, Քեյթլին Ջեններներն ու Քորթնի Քարդաշյանը, թեպետ տեսախցիկները նրանց չեն ֆիքսել։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE