Բաժանման պատճառը. Կասպեր Սմարթը դավաճանում էր Ջենիֆեր Լոպեսին

15:43   17 հոկտեմբերի, 2016

Եվ կրկին 47-ամյա Ջենիֆեր Լոպեսի մասին, որն այսօր արդեն երկրպագուներին ուրախացրել է իր կրքոտ պարով:

Օգոստոսի վերջին Լոպեսը բաժանվեց սիրելիից՝ Կասպեր Սմարթից, ի դեպ՝ ոչ առաջին անգամ: Երգչուհին մի քանի անգամ դիմել է այդ հնարքին՝ նոր ալբոմ, համերգային շրջագայություններ գովազդելու համար, իսկ հիմա էլ՝ «Կապույտի երանգները» սերիալը, որում նկարահանվում է:

Ամեն դեպքում, բաժանման մասին պաշտոնապես հայտարարվել է (այս տարին բաժանումներն ու ապահարզանները նորաձեւության թրենդ են), իսկ People պարբերականը փորձել է պարզել հարաբերություններում խնդիրների պատճառը:

Ըստ պարբերականի՝ բաժանման պատճառ է դարձել... Կասպերի դավաճանությունը։ Երգչուհին անձամբ է «բռնացրել» պարողին:

«Նա խզեց հարաբերությունները, քանի որ բռնացրեց Կասպերին դավաճանության մեջ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ մեկ տարի առաջ. այն ժամանակ նա վստահեցրեց, որ դա միայն մեկ անգամ է տեղի ունեցել եւ այլեւս երբեք չի կրկնվի: Բայց երբ դա նորից տեղի ունեցավ, նա բաժանվեց: Նա խաբում էր Ջենիֆերին, այնպես որ՝ ամեն ինչ ավարտված է, չնայած Կասպերը նրան խնդրում էր վերադառնալ: Սակայն Կասպերը չի կորցնում նորից միավորվելու հույսը: Նա անում է իրենից կախված ամեն ինչ՝ Ջենիֆերին վերադարձնելու համար: Ասում է՝ փոխվել է, որ հիմա արդեն բոլորովին այլ մարդ է»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE