Նորաոճ փունջ-սանրվածք

18:01   12 մարտի, 2013

NEWS.am STYLE-ն առաջարկում է փորձ կատարել սեփական արտաքինի հետ եւ փորձել նորաոճ փունջ-սանրվածք: Այն ձեզանից կխլի ընդամենը 5 րոպե:

Մազերը պոչ ենք կապում. որքան բարձր, այնքան լավ: Պոչը պետք է լինի գլխի այն մասում, որտեղ փնջի կենտրոնն է լինելու:

Ռետինե լայն հերակալով կապում ենք՝ մի քանի անգամ պտտելով պոչի շուրջ: Դա լրացուցիչ բարձրություն կտա փնջին: Նման հերակալ դյուրությամբ կարելի է ստանալ նաեւ մազերի գույնին համապատասխան ամուր կիսագուլպայից:

Ստացված պոչից մազափունջ ենք առանձնացնում եւ շրջանաձեւ ֆրանսիական հյուս անում: Աշխատեք անել այնպես, որ մազերը հավասարաչափ բաշխվեն պոչի շուրջ: Հյուսն ավարտելուց հետո հերակալով կապում ենք եւ ամրացնում անտեսանելի մազակալներով: Ռետինե հերակալը փնջի հիմք է ծառայում՝ պահպանելով դրա ձեւը:

Փունջը պատրաստ է:



© NEWS.am STYLE