Անջելինա Ջոլիի դիետան

16:36   17 հոկտեմբերի, 2016

Էնջին հիմա Բրեդ Փիթից ամուսնալուծվելու գործընթացի ամենաթեժ փուլում է։ Թվում է, թե 41-ամյա դերասանուհին հասել է իր ուզածին՝ 6 երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալությանը, սակայն այդ գործում դեռ վաղ է վերջակետ դնել։

Իսկ մենք որոշել ենք, որ արժի ուշադրություն դարձնել դիետային, որը պահում է Էնջին։ Այսպես՝ Ջոլին հում դիետա է պահում։ Նա կարծում է, որ մթերքների մեծ մասը պետք է ուտել հում վիճակում, առանց ջերմային մշակման։ Այդպես դրանք պահպանում են իրենց բոլոր սննդարար եւ արժեքավոր հատկությունները, մյուս կողմից էլ լավ են մարսվում օրգանիզմում։ Դրանք ամենատարբեր մթերքներ են՝ միրգ, բանջարեղեն, սերմեր, ընկույզ, չրեր, հացահատիկ, կանաչի, համեմունք եւ խոտաբույսեր։ Կարելի է ուտել նաեւ շիլաներ, որոնցից առավել օգտակար են հնդկաձավարի, վարսակի շիլաները, որոնք, սակայն, պետք է ոչ թե եփել, այլ ուղղակի թրջել եւ ավելացնել մեղր ու միրգ։

Ընդ որում, Ջոլին իր սննդակարգում որոշ հավելումներ է կատարել։

Որպեսզի օրգանիզմը ակտիվ եւ ուժեղ լինի, սպիտակուց է անհրաժեշտ, այդ թվում՝ կենդանական։ Այդ պատճառով Ջոլին օգտագործում է յուղազրկված կաթնաշոռ եւ յոգուրտ, ուտում է հավի միս եւ ձուկ՝ խաշած եւ խորոված վիճակում։ Շաբաթական երկու անգամ պարտադիր պետք է ուտել ծովամթերք, որոնք սպիտակուցից բացի, պարունակում են նաեւ յոդ։

Որպեսզի նյութափոխանակությունն ակտիվ ընթանա, պետք է շատ խմել։ Անջելինան խմում է կանաչ թեյ, մաքուր աղբյուրի ջուր եւ առանց շաքարի հյութեր։ Իսկ եթե նրան պետք է նկարահանումների համար հավելյալ նիհարել, նա օրգանիզմը մաքրող թեյեր է խմում։ Դերասանուհին շատ է սիրում կոճապղպեղով թեյ, որը մաքրում է օրգանիզմը եւ ամրացնում իմունիտետը, ինչպես նաեւ օրգանիզմին ուժ եւ դիմացկունություն է տալիս։

Ջոլին  նախընտրում է ուտել սառը բանջարեղենով ապուրներ, օրինակ՝ գասպաչչո։

Միաժամանակ նա նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս սպորտով զբաղվել։

Աղբյուրը՝  Vanity Fair



© NEWS.am STYLE