Ջիջի Հադիդի դիետան

16:11   18 հոկտեմբերի, 2016

21-ամյա սուպերմոդել Ջիջի Հադիդը Self պարբերականի հետ հարցազրույցում խոսել է խոհանոցում իր նախապատվությունների մասին:

«Իմ սառնարանում մշտապես կա ջուր, սոդա, նարնջի հյութ եւ քաղցր ըմպելիք: Այնտեղ են մշտապես նաեւ իմ սիրած նախուտեստները՝ սալյամի, չիփս, հումուս, գազար եւ մրգեր»,- ասել է նա:

Քաղցրեղենից Ջիջին նախընտրում է չոր քաղցր նախաճաշերը:

Հարցազրույցներից մեկում Ջիջին խոստովանել է. «Ես մշտապես բարեկազմ կլինեմ: Իմ ամբողջ կյանքում սպորտով եմ զբաղվել, բայց հաստատապես երբեք չի լինի այնպես, որ ես չափից ավելի նիհար լինեմ»:

Քանի որ նա ստիպված է հաճախակի ճանապարհորդել եւ սնվել օդանավի մեջ կամ սրճարանում, Հադիդը դժվարանում է իր սննդակարգը պլանավորել:

«Բայց տանը մշտապես պետք է կաթ, հաց եւ ձու ունենամ»,- ասում է նա:

Հանգստյան օրերին Ջիջի Հադիդը խոհանոցում հաճախ է փորձարկումներ անում:

«Խոհարարական արվեստն իմ հոբբին է»,- ասում է նա: Հադիդն ասում է, որ դեռեւս չի պատրաստել թագավորական ուտեստ. «Ես սիրում եմ ինքս ինձ մարտահրավեր նետել եւ անկեղծորեն ձգտում եմ ինչ-որ նոր բան ստեղծել»:

Թոփ-մոդելին սպորտն է օգնում բարեկազմ մնալ:

Հադիդը նախկինում վոլեյբոլով եւ ձիավարությամբ էր զբաղվում, իսկ այժմ բռնցքամարտն է նախընտրում: «Երբ Նյու Յորք տեղափոխվեցի եւ սկսեցի մարզադահլիճ հաճախել, ապա հասկացա, որ վազքուղին ինձ համար չափազանց ձանձրալի է: Ես պետք է ինչ-որ բան գտնեի, որն ուղեղին ստիպում է աշխատել: Այդպես իմ նոր մարզաձեւը դարձավ բռնցքամարտը»,- ասել է Ջիջի Հադիդը:



© NEWS.am STYLE