15:16 12 մարտի, 2013Հաքերները հրապարակել են ամերիկյան աստղերի ֆինանսական տվյալները:
Ballerstatus.com-ի տեղեկացմամբ, համակարգչային հաքերների զոհ են դարձել երգիչներ Բեյոնսեն, Jay-Z-ը, Բրիթնի Սփիրսը, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, Փերիս Հիլթոնը, մեդիամագնատ Դոնալդ Թրամփը եւ դերասաններ Էշթոն Քաթչերը, Մել Գիբսոնն ու Հալք Հոգանը: Ցանցում հրապարակվել են սոցիալական ապահովագրության պայմանագրերի համարներ, վարկային տվյալներ, բանկային քարտերի եւ անշարժ գույքի ու ավտոմեքենայի գնման վարկերի մասին տեղեկատվություն:
Հաքերային այս հարձակման հետեւանքով տուժել են նաեւ մի շարք խոշոր քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլերը, փոխնախագահ Ջո Բայդենը եւ այլք: