Հայտնի բլոգերը՝ հայ միլիարդատեր Սարկիսովի որդու տարեդարձի մասին. «Այդ փսլնքոտը մեկ երեկոյի ընթացքում բժշկի 600 աշխատավարձ է ծախսում»

10:15   18 հոկտեմբերի, 2016

Հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդու տարեդարձի առիթով կազմակերպված երեկույթի քննարկումները երկրորդ օրն է՝ չեն դադարում: Միլիարդատիրոջ որդու՝ Սերգեյ Սարկիսով-կրտսերի 18-ամյակը նշել են «Մոսկվա Սիթի» կենտրոնի 62-րդ հարկում գործող Sixty հաստատությունում:

Երեկույթի համար միլիարդատերը 12 մլն ռուբլի է վճարել (շուրջ 200 հազար եվրո):

Զարմանալի չէ, որ երկրում, որը տնտեսական կոլափսի շեմին է, չէին կարող դրան ուշադրություն չդարձնել գոնե սոցիալական ցանցերում:

Ռուսաստանցի սկանդալային բլոգեր Լենա Միրոն Սերգեյ Սարկիսով-կրտսերի 18-ամյակի բյուջեն համեմատել է Ռուսաստանի 600 բժիշկների աշխատավարձի հետ:
«Նման ընկերություններից մեկի սեփանատիրոջ որդին կարող է իրեն թույլ տալ 12 մլն ռուբլի վճարել մեկ խնջույքի համար: Մեկ երեկոյի ընթացքում 18-ամյա փսլնքոտը ռուսական բժշկի 600 աշխատավարձ է ծախսում: Մտածեք: Կուլ տվեք: Ի՞նչ եք զգում»,- իր հարյուր հազարավոր բաժանորդներին է դիմել բլոգերը:

Աղբյուրը՝ Life



© NEWS.am STYLE