12:36 18 հոկտեմբերի, 2016Աստղերի հանգիստն անապատում փոքր-ինչ դժվար է պատկերացնել, բայց ահա հայտնիների մի ամբողջ շարք՝ Իրինա Շեյքը, Բրեդլի Կուպերը, Էմմա Սթոունը, Վուդի Հարելսոնը կնոջ՝ Լորա Լուիի հետ, հանգիստն անցկացրել են Քալիֆորնիայի Ինդիո քաղաքի մերձակայքում գտնվող անապատում:
Մամուլն այդ մասին ոչինչ չի իմացել, եւ տեղեկությունը հասանելի է դարձել կանադացի դերասանուհի Շուգար Լին Բիրդի շնորհիվ, որն իր Instagram-ում խմբի լուսանկարն է հրապարակել:
35-ամյա դերասանուհին լուսանկարը հրապարակել է #deserttrip հեշթեգով:
Իհարկե, առայժմ պարզ չէ, թե ինչ բեյջեր են կախված լուսանկարում կեցվածք ընդունածների պարանոցից: