Ալլա Պուգաչովան վերադառնում է. 67-ամյա երգչուհին նոր երգ է ձայնագրել եւ Մոսկվայում շոու է պատրաստում

18:41   18 հոկտեմբերի, 2016

Յոթ տարի առաջ բեմը լքած Ալլա Պուգաչովան վերադառնում է: Այդ ընթացքում Պուգաչովան հյուրախաղերի չի մեկնել՝ բացառություն կատարելով միայն պատվիրված միջոցառումների եւ երաժշտական փառատոներին մասնակցելու համար, օրինակ՝ Իգոր Կրուտոյի «Նոր ալիք»-ի: Դրա համար նա պարբերաբար նոր երգեր էր ձայնագրում:

Այսօր iTunes-ում աստղի նոր թրեքն է հայտնվել՝ «Մի զանգիր» անվամբ: Սինգլի շապիկը իրականացվել է AppStore-ում տարածված գրաֆիկական հավելվածների նորաձեւ ոճով, իսկ երգն ինքը միանգամայն կարող է հիթ դառնալ:

Արժե հիշատակել, որ երգի պրեմիերան տեղի է ունեցել առանց շնորհանդեսի եւ գովազդի. Պուգաչովայի նոր երգի մասին կարելի է տեղեկանալ միայն երկրպագուների ինտերնետ-էջերից, որոնք նվիրված են աստղին:

Life-ին հաջողվել է պարզել, որ «Մի զանգիր»-ը նոր երգերի ցանկից ընդամենը մեկն է, որոնք երգչուհին այժմ պատրաստում է իր «վերադարձի համար»: Ալլայի փառահեղ «քամբեքը» նախատեսված է 2017 թվականին. ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի պլանների մեջ է մտնում Մոսկվայում մեծ շոուն, նոր երգացանկը եւ, հնարավոր է, հյուրախաղերը Ռուսաստանում:



© NEWS.am STYLE