«Սկանդալ» սերիալի 39-ամյա աստղ Քերրի Վաշինգթոնը երկրորդ երեխային է ունեցել

13:13   19 հոկտեմբերի, 2016

Սեպտեմբերի կեսին «էմմիի» կարմիր գորգով անցան Էմիլիա Քլարկը, Էմիլա Ռատաժովսկին եւ այլ աստղեր, որոնց թվու էր նաեւ Քերրի Վաշինգթոնը։ Հղի դերասանուհուն լրագրողներն ագահաբար լուսանկարում էին, իսկ հետո կորցրեցին տեսադաշտից։

«Սկանդալ» սերիալի եւ Քվենթին Տարանտինոյի «Ջանգո ազատարար» ֆիլմի 39-ամյա աստղ Քերրի Վաշինգթոնը երկրորդ երեխային է ունեցել։ E! News–ի փոխանցմամբ՝ դերասանուհին ծննդաբերել է հոկտեմբերի 5-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Մանրամասներից հայտնի է. մայրն ու որդին իրենց լավ են զգում եւ երեխային անվանել են Քալեբ Քալեչի Ասոմուգա։

Այն մասին, որ Քերրի Վաշինգթոնն ու ֆուտբոլիստ Ննամդի Ասոմուգան երկրորդ երեխային են սպասում, տարածվել էր մայիսին։ Քերրին այդ լուրերը հաստատել էր ապրիլի 30-ին Սպիտակ տուն այցելելուց հետո, երբ նրա փորիկն արդեն երեւում էր։

Քերրին եւ 35-ամյա Ննամդին ամուսնացել էին 2013-ին։

2014–ի ապրիլին լույս աշխարհ էր եկել նրանց առաջնեկը՝ աղջիկ, որին անվանեցին Իզաբել Ամարաչին։



© NEWS.am STYLE