Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դուստրը՝ Interview–ի համար ֆոտոշարքում

14:25   19 հոկտեմբերի, 2016

Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դուստրը՝ Քայա Գերբերը, մասնակցել է Interview–ի համար ֆոտոսեսիային։ Քայան հոկտեմբերյան համարի հերոսուհին է դարձել։

Հայտնի մոդելի դուստրն անձամբ է հայտնել ֆոտոսեսիայի մասին՝ Instagram–ում հրապարակելով մի քանի լուսանկար։

Ի դեպ, աղջիկը մոտ 1 մլն բաժանորդ ունի սոցիալական ցանցում։

«Ես շատ վաղ սկսեցի հասկանալ, որ ուզում եմ մոդելային բիզնեսի մի մասը դառնալ։ Young Versace–ի համար նկարահանումներից հետո, երբ 10 տարեկան էի, ես միայն այդ ինդուստրիայի մասին էի մտածում։ Իսկ մայրս ասաց, որ կաջակցի ինձ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում ես կկայացնեմ»,– ասել էր Քայան։



© NEWS.am STYLE