Բժիշկները սահմանափակել են 67-ամյա Ալլա Պուգաչովայի ֆիզիկական ակտիվությունը

15:15   19 հոկտեմբերի, 2016

Նախօրեին հայտնեցինք, որ Ալլա Պուգաչովան վերադառնում է երաժշտական ինդուստրիա։ Երգչուհին նոր երգ է գրել եւ Մոսկվայում շոու է պատրաստում, հնարավոր է նաեւ հյուրախաղեր Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

Երեկ երեկոյան Ալլա Պուգաչովան ընկերուհի Ալինա Ռեդելի, դուստր Քրիստինա Օրբակայտեի եւ փեսա Միխայիլ Զեմցովի հետ ներկա է եղել Մոսկվայի նորաձեության շաբաթին, որի շրջանակներում ցուցադրվել է Վալենտին Յուդաշկինի հավաքածուն։

Երգչուհին հավաքածուն նկարահանում էր իր նոր iPhone-ով։

Ռուսական «Дни» կայքին տված հարցազրույցում Պուգաչովան խոստովանել է, որ երկարաժամկետ պլաններ չի կազմում։

«Ես կուզեի վաղն իմանալ, թե ինչ կլինի ինձ հետ, էլ ուր մնաց, թե 5 տարի անց»,– ասել է նա։

Մասնագետների պահանջով երգչուհին սահմանափակել է իր ֆիզիկական ակտիվությունը։

«Լսում եմ բժիշկներին, նրանք ինձ նոր–նոր են թույլ տվել քայլել եւ մի քիչ էլ լողալ»,– ասել է Ալլա Պուգաչովան։

Բարեբախտաբար, դրա համար երգչուհին ունի բոլոր պայմանները։ Նա 3 հազար քառ/մ մակերեսով ամրոց ունի, իսկ բակում լողավազանով մարզական համալիր կա։

 



© NEWS.am STYLE