Քանյե Ուեսթն իր հյուրախաղերի ցանկում 23 քաղաք է ավելացրել

15:45   19 հոկտեմբերի, 2016

Քանյեն, իհարկե, մտահոգվում է կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համար, որին հանդուգն կերպով կողոպտել էին Փարիզում, բայց դե բիզնեսը բիզնես է։ 39-ամյա ռեփերը ԱՄՆ–ում հյուրախաղեր էր պլանավորել, եւ արդեն 2 համերգ չեղյալ էր հայտարարել Քիմի կողոպուտից հետո։

Այսպես՝ Քանյեն փոփոխություններ է կատարել իր աշխատանքային գրաֆիկում եւ մեծացրել է քաղաքների թիվը, որոնք պատրաստվում է այցելել համերգային ծրագրով։ Քանյեն մի փոքր դադար կտա, իսկ հետո՝ նոյեմբերի 7-ից մինչեւ Սուրբ ծնունդ, կսկսի նորից երգել Սան Խոսեում, իսկ Նյու Յորքի բեմում էլ կնշի Սուրբ ծննդյան տոնը։ Ընդհանուր առմամբ, նա կերգի 23 քաղաքներում։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ համերգաշարը պետք է ավարտվեր հոկտեմբերի 29-ին, սակայն Քարդաշյան–Ջեններ կլանը, ամենայն հավանականությամբ, պետք է փող աշխատի։

Ավելի վաղ չեղարկված 2 համերգները Քանյեն կկազմակերպի դեկտեմբերի վերջին։



© NEWS.am STYLE