Ջոլիի եւ Փիթի որդի Մեդոքսը հրաժարվում է հանդիպել հոր հետ

10:15   20 հոկտեմբերի, 2016

Բրեդ Փիթի հետ ամուսնալուծվելու մասին հայտարարությունից հետո Անջելինա Ջոլիին երկու օր առաջ առաջին անգամ նկատել էին Մալիբուում: Ջոլին ուսումնասիրում էր նոր վարձով տունը: Անջելինային ուղեկցել են եղբայրը՝ Ջեյմս Հեյվենը, ինչպես նաեւ հինգ երեխաները. 10-ամյա Շիլոն, 11-ամյա Զախարան, 12-ամյա Փաքսը եւ 8-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը: Ավագ որդուն՝ 15-ամյա Մեդոքսին, լրագրողներն ընտանիքի հետ չեն տեսել: Ահա հենց նրա մասին էլ խոսելու ենք:


US Weekly-ն գրում է, որ պատանին հրաժարվում է հանդիպել հոր հետ:
Աղբյուրների վկայությամբ՝ Մեդոքսը, որի պատճառով էլ, ընդհանուր առմամբ, սկսվել է ամուսնալուծության այս խառնաշփոթն ու Փիթի դաժանության մասին Ջոլիի պնդումները, ներկա չի եղել որդիների եւ դուստրերի հետ Փիթի հանդիպմանը, որն առաջինն էր ապահարզանից հետո:

«Մեդոքսը շատ մտերիմ է Անջելինայի հետ, այնպես որ՝ նա որոշել է չգնալ հանդիպման եւ մնալ նրա հետ: Նա իրեն Բրեդի որդին չի զգում եւ չի ուզում նրան տեսնել»,- հայտարարել է աղբյուրը:



© NEWS.am STYLE