Սոֆի Մխեյանը Inga Kazumyan բիժուտերիայով

19:57   12 մարտի, 2013

Հայ երգչուհի Սոֆի Մխեյանը կրում է Inga Kazumyan բիժուտերիա: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում, նաեւ լուսանկար տեղադրել:

Հիշեցնենք, որ զարդերի դիզայները հայկական արմատներով Ինգա Կազումյանն է, ով ապրում եւ աշխատում է Միլանում: Նրա յուրաքանչյուր զարդ պատրաստված է ձեռքով, բնական նյութերից: Հատուկ ուշադրություն է հատկացվում մանրուքներին, նյութերի համադրությանն ու գույներին:

Զարդերի պատրաստման համար դիզայներն օգտագործում է տարաբնույթ նյութեր. բամբակե թելեր, բամբուկից ուլունքներ, մետաքս, արծաթազօծ եւ ոսկեզօծ շղթաներ, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Բոտսվանայից, Բրազիլիայից, Աֆրիկայից բերված բնական, կիսաթանկարժեք քարեր:

Ինգան ստեղծում է ժամանակակից, նորաոճ զարդեր, որոնք հեշտությամբ համատեղվում են ինչպես առօրյա հագուստի, այնպես էլ երեկոյան զգեստների հետ: Ճիշտ ընտրված զարդը ցանկացած կնոջ հանդերձը դարձնում է ավարոտւն եւ անկրկնելի: Հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է դիզայները: Նրա պատրաստած զարդերը կարող են կրել ցանկացած տարիքի եւ մասնագիտության կանայք: Կարեւորը սեփական զարդը ճիշտ ընտրելն է: Ինգա Կազումյանի բոլոր զարդերը պատրաստվում են եզակի օրինակով:



© NEWS.am STYLE