«Որբերը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Աննա Սարգսյանը՝ «Երանի»-ում նկարահանվելու մասին

15:29   20 հոկտեմբերի, 2016

«Որբերը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Աննա Սարգսյանին հեռուստադիտողը շուտով կտեսնի «Երանի» հեռուստասերիալում: Այս մասին Աննան տեղեկացրեց NEWS.am STYLE-ին, սակայն դերասանուհին առայժմ չցանկացավ ներկայացնլ իր դերի հետ կապված շատ մանրամասներ:

«Երեկ առաջին անգամ գնացի հեռուստասերիալի նկարահանման տաղավար: Դեռեւս չեմ կարող շատ բան պատմել իմ դերի մասին: Հերոսուհուս կարող եք բացահայտել՝ դիտելով «Երանին»»,-նշեց նա:

Աննան կարճ ժամանակում հասցրել է մտերմանալ ֆիլմի անձնակազմի եւ մյուս դերասանների հետ.

«Քանի որ շատ լավ դերասանների հետ եմ աշխատոում, նկարահանման տաղավարում մթնոլորտը եւս շատ լավն է, շատ հեշտ մտերմացա բոլորի հետ»:

Դերասանուհին խոստովանում է՝ շատ է կարոտել նկարահանման ողջ ընթացքը.

«Շատ ուրախ եմ. փոքրիկ դադարից հետո կրկին վերադարձա իմ սիրելի աշխատանքին, այս ամենը շատ էի կարոտել»:

Աննայի խոսքով՝ «Երանի»-ում իր կերպարը տարբերվելու է մինչ օրս կերտած հերոսուհիներից.

«Տարբերությունը շատ-շատ է լինելու: Ինձ նախկինում տեսել են լացկան, տխուր աղջիկների կերպարներում, այս մեկը շատ տարբեր է լինելու»:

Դերասանուհին նաեւ տեղեկացրեց, որ հեռուստասերիալի երկրպագուներն իր խաղին կարող են հետեւել մյուս շաբաթվանից սկսած:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE