Քայլի Ջեններն ու Ջեյդեն Սմիթը՝ Time–ի վարկածով 2016-ի ամենաազդեցիկ դեռահասներ

13:04   21 հոկտեմբերի, 2016

Որքան մոտենում է տարեվերջը, այնքան հաճախ են հեղինակավոր պարբերականներն ու կայքերը տարբեր վարկանիշային աղյուսակներ կազմում։ Time's պարբերականը հրապարակել է 2016 թվականի ամենաազդեցիկ դեռահասների անունները։

Սոցիալական մեդիան իր գործն անում է, եւ «Ամենաազդեցիկ դեռահասի թագը» բաժին է հասել Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քայլի Ջեններին, որը նման տեմպերով շուտով առաջ կանցնի իր հայտնի քրոջից։

Ի դեպ, Քայլին անցյալ տարի արդեն ստացել էր «Ամենահայտնի» կոչումը։

«Քայլին չի վախենում փորձեր կատարել իր արտաքինի հետ՝ լինեն դրանք շուրթերը, սանրվածքը, թե շպարը։

Այս տարի նա առաջին տեղը կիսել է Ուիլլ Սմիթի որդու՝ Ջեյդենի հետ։ Դերասանի որդին այս տարի սկսեց լրջորեն զբաղվել երաժշտությամբ, ինչով էլ ավելի մեծ հռչակ  ձեռք բերեց։

Քլոե Գրեյս Մորեցը նույնպես հայտնվել է ցուցակում։ Մենք 19-ամյա դերասանուհուն հիշում ենք Քիմի մերկ սելֆիների քննադատություններից։ Չնայած հայուհին նրան իր տեղն էր դրել, սակայն PR–ն արել էր իր գործը, ռւ Քլոյան հայտնի էր դարձել։

Ցուցակում է հայտնվել նաեւ Մեյսի Ուիլյամսը (նույն ինքը Արյա Սթարքը «Գահերի խաղից»), ինչը զարմանալի չէ, քանի որ 19-ամյա դերասանուհին հիանալի էր մտել դերի մեջ։ Սակայն կինոյում դերից բացի, նրան հռչակ է բերել նաեւ սոցիալ–քաղաքական կյանքում ակտիվությունը. աղջիկը համարձակորեն արտահայտում է իր դիրքորոշումը տարբեր թեմաների շուրջ, այդ թվում ֆեմինիզմի։



© NEWS.am STYLE