Ինչպե՞ս աչքերին ճիշտ սլաքներ նկարել

21:23   12 մարտի, 2013

Աչքերի սլաքները մեր հայացքը նենգ ու խորհրդավոր են դարձնում: Սակայն ճիշտ սլաքներ ստանալու համար հմտություն եւ վարպետություն է հարկավոր: NEWS.am STYLE-ի խորհուրդները աչքերին ճիշտ սլաքներ նկարելու վերաբերյալ:

  1. Սլաքը պետք է նկարել «ամուր» ձեռքով, հակառակ դեպքում գիծը կստացվի ոչ թե ուղիղ, այլ ալիքաձեւ, ինչն անթույլատրելի է:
  2. Պետք չէ սլաք նկարել աչքը փակելով: Լավագույն տարբերակն այն կիսաբաց պահելն է:
  3. Ինչ հաստությամբ էլ ցանկանում եք սլաքը նկարել, նախապես այն պետք է գծել բարակ եւ անհրաժեշտության դեպքում միայն աստիճանաբար հաստացնել:
  4. Կանանց մեծ մասը կարծում է, որ սլաքը պետք է նկարել մեկ միասնական գծով: Բայց այդ կերպ ուղիղ գիծ ստանալը գործնականում անհնար է: Ավելի լավ է այն ստանալ երկու անգամից. աչքի ներքին անկյունից մինչեւ մեջտեղը, իսկ մեջտեղից էլ մինչեւ արտաքին անկյուն:
  5. Սլաքի ներքին ծայրը պետք է անցկացնել մինչեւ թարթիչների աճման գիծը: Հակառակ դեպքում այն խնամքով չի ստացվի, եւ թարթիչները էֆեկտիվ չեն դիտվի, եթե անգամ խիտ են եւ լավ ներկված:
  6. Երկու աչքերի սլաքներն էլ պետք է լինեն հավասար երկարության եւ հաստության: Նույնիսկ ամենաչնչին շեղումն անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում աչքերն անհամաչափ կդիտվեն, եթե նույնիսկ կինը նման թերություն չունի:


© NEWS.am STYLE