17:10 23 հոկտեմբերի, 2016Այս թեթեւ կերակրատեսակի պատրաստման համար քիչ ժամանակ ու ջանք է պահանջվում, փոխարենն այն շատ համեղ ու հագեցնող է ստացվում։

Թխվածքաճաշի պատրաստման համար պահանջվում է․
Կարտոֆիլ՝ 5-6 հատ
Սունկ ցանկացած տեսակի՝ 400 գրամ
Սոխ՝ 1 հատ
Թթվասեր՝1 բաժակ
Պանիր՝ 100 գրամ
Համեմունքներ

Կարտոֆիլը մաքրեք, կտրատեք օղակներով, հավելեք աղ ու համեմունք՝ ըստ ճաշակի

Սոխը տապակեք, հավելեք սունկը, աղը, պղպեղը

Ամանի տակ սերուցքային կարագ քսեք։ Առաջին շերտով կարտոֆիլը դրեք։ Վերեւից սունկն ու սոխը լցրեք, հետո նորից կարտոֆիլի շերտը։

Թթվասերը խառնեք կտրատած պանրի, աղի, կանաչու հետ ու լցրեք թխվածքաճաշի վրա։ Դրեք ջեռոցում ու պատրաստեք մինչեւ դարչնագույն չորուկ կազմելը։
Ձեր՝ Մաշա