Սիլվա Հակոբյանը նշում է ծննդյան տարեդարձը

10:01   23 հոկտեմբերի, 2016

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին նշում է ծննդյան տարեդարձը։ Երգչուհին իր 28-ամյա հոբելյանը տոնելու է Հայաստանից դուրս, քանզի այժմ Արամեի հետ համերգային շրջագայությունների է մեկնել Ռուսաստան եւ Ուկրաինա։

Հենց Սիլվանն էլ առաջիններից է, ով շնորհավորել է իրեն․

«Ու արդեն 28 տարեկան...բայց հոգով ու մտքով դեռ մանուկ :) Այնքա՜ն կուզեի,որ ժամանակը մի պահ կանգ առներ ու թույլ տար նորից վերապրել կյանքիս 28 տարիները...
Շնորհակալ եմ քեզ Մա՛մ ջան,որ ինձ ծնել ու սնել ես։
Շնորհակալ եմ քեզ Պա՛պ ջան,որ ինձնով ապրել ու ապրում ես։
Շնորհակալ եմ քեզ Տե՛ր,որ ինձ այսչափ սիրում ես։
Շնորհակալ եմ ես իմ բախտին»,- Instagram-ում գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE