Էդվարդ Նորթոնը հայր կդառնա

11:51   13 մարտի, 2013

Ամերիկյան դերասան Էդվարդ Նորթոնի ընկերուհին՝ կանադական պրոդյուսեր Շոնա Ռոբինսոնը, հղի է:

Us Magazine-ի տեղեկացմամբ, Նորթոնն ու Ռոբինսոնը միասին են ավելի քան 6 տարի: Զույգի նշանադրության մասին հայտարարվել էր 2011 թվականին: Էդվարդն ու Շոնան համատեղ թողարկել են CrowdRise բարեգործական նախագիծը, որն օգնում է դրամահավաք կազմակերպել տարբեր կարիքների համար: Զույգի ընկերներից մեկի խոսքով, Նորթոնը հուզված է իր առաջին երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ եւ նրա համար արդեն սայլակ է ընտրել:

Հիշեցնենք, որ մինչեւ Ռոբինսոնը, Նորթոնը հանդիպում էր ամերիկյան դերասանուհի Քորթնի Լավի եւ մեքսիկացի աստղ Սալմա Հայեքի հետ:



© NEWS.am STYLE