13:15 24 հոկտեմբերի, 2016Vogue Japan-ի դեկտեմբերյան համարը կզարդարի 21-ամյա մոդել Ջիջի Հադիդը:



«Իմ սիրելի շապիկներից մեկը»,- Instagram-ում գրել է Հադիդը:



Մոդելի լուսանկարներն իր էջում հրապարակել է նաեւ ճապոնական Vogue-ի խմբագիր Աննա դելլո Ռուսսոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սեդյուկը հարձակվել էր գեղեցկուհու վրա: Նորաձեւության ցուցադրությունից հետո Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերին աննկատ մի տղամարդ էր մոտեցել: Գրկելով Ջիջիին՝ տղամարդը նրան բարձրացրել էր։ Գեղեցկուհին իրեն չէր կորցրել, պոկվել էր տղամարդու գրկից եւ բռունցքներով հարձակվել նրա վրա։