Վաղ Հելոուին. Մըրայա Քերին նախապես տոնել է այն երեխաների եւ նախկին ամուսնու հետ

13:36   24 հոկտեմբերի, 2016

Հելոուինին դեռ ժամանակ կա, բայց Մըրայա Քերին առաջ է ընկել եւ Լոս Անջելեսում երեկույթ կազմակերպել:

Հայտնի չէ, թե 46-ամյա երգչուհին ինչու է որոշել այդքան վաղ տոնել Հելոուինը, փոխարենը հայտնի է, որ երեկույթին մասնակցել են արտիստուհու երեխաները եւ, ուշադրություն, նախկին ամուսին Նիք Քենոնը:

Երգչուհու ընտանիքը «Մարիո» հայտնի տեսախաղի կերպարների հագուստով է եղել:

Երեկույթին Քերին ներկայացել է սեքսուալ դեւի տեսքով, երկվորյակ երեխաներից Մոնրոն՝ արքայադստեր կերպարով, Մորոկկանը՝ Մարիոյի կոստյումով, իսկ նրանց հայրը՝ Լուիջիի հագուստով:

 

Աղբյուրը՝ The Sun



© NEWS.am STYLE