Հելոուինի տարբերակներ Քիմ Քարդաշյանից, Ռիհաննայից, Քրիստինա Ագիլերայից եւ այլ աստղերից

15:21   24 հոկտեմբերի, 2016

Շատ շուտով՝ հոկտեմբերի 31-ին, կսկսվի ամենասարսափազդու Հելոուինը:

Մինչ չեն սկսվել ամենամյա վեճերը, թե մեզ այն պե՞տք է, թե՞ ոչ, դա արեւմտյա՞ն ազդեցություն է, թե՞ այլմոլորակային, եւ ինչպես է այն մեր ուղեղի սթափության մնացորդները վերացնում, ուշադրություն տարձնենք աստղերի տոնական թրենդներին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում առանձնապես աչքի են ընկել: Քանի որ Երեւանում Հելոուինը տարեցտարի ավելի գունեղ են նշում, տոնական հանդերձանքը պատրաստողներին չի խանգարի ուսումնասիրել աստղերի լրակազմերը, որը ներկայացրել է բրիտանական Daily Mail-ը:

Դե, Քիմից սկսենք, որը երկու տարի առաջ հագել էր կմախքի նիհարեցնող կոստյումը, ինչով ցնցել էր համացանցը: Այն այսօր էլ է արդիական:

Քիմը տոնին ներկայացել է նաեւ ջրահարսի հանդերձով:

Սակայն եթե ցանկանում եք օրիգինալությամբ փայլել, կարող եք սպիտակ խալաթ հագնել եւ կապված ձեռքերով վազել՝ Քիմին պատկերելով Փարիզում կողոպուտի ժամանակ: Իհարկե՝ չենք երաշխավորում, թե այս տարբերակը Երեւանում որքանով ընդունելի կլինի:

Հավանաբար ամենասեքսուալ հելոունիուհին Հայդի Քլումն է՝ Ռոջեր ճագարի մասին մուլտֆիլմից Ջեսիկայի կերպարում:

Ռիրին երկու տարի առաջ ներկայացել է «Նինձյա կրիաներ»-ից Ռաֆայելի կերպարով:

Սեքսուալ հրեշի կերպարով Մըրայա Քերին այս տարի տոնին արդեն էքստրավագանտություն է տվել:

Քայեթ Մոսի հանդերձանքը հենց Երեւանի համար է:

Նիկոլ Շերզինգերը՝ «Կատու կնոջ» կերպարով:

Իգի Ազալեան անցյալ տարի ներկայացել է Քրուել դե Վիլի կերպարով:

Քայլի Ջենները անցյալ տարի հայտնվել է 80-ական թվականների հերոսուհու՝ Քսենիայի կերպարով:

Քրիստինա Ագիլերան՝ հարսնացուի կերպարով, որն, ի դեպ, մեր մայրաքաղաքին եւս կուրախացնի:

Մեր կարծիքով, այս տարի «Գահերի խաղի» այնպիսի թեժ եթերաշրջան է եղել, որ չեք սխալվի, եթե Հելոունի համար այդ ֆիլմի հերոսներին կրկնօրինակեք։



© NEWS.am STYLE