Ավելի լավ քնելու 5 միջոց

19:07   18 նոյեմբերի, 2016

Հրաժարվեք վնասակար սովորույթներից: Օրվա երկրորդ կեսին մոռացեք սուրճի, ծխախոտի եւ ալկոհոլի մասին: Եթե ճաշից հետո մեկ գավաթ սուրճ ըմպեք, ապա ժամանակին քնելը շատ ավելի դժվար կլինի: Գարեջրի կամ գինու մեկ-երկու բաժակը քունն առավել անհանգիստ են դարձնում: Հիշե՛ք, որ կոֆեին է պարունակվում ոչ միան սուրճի եւ սեւ թեյի, այլ նաեւ շոկոլադի, դեղամիջոցների, մասնավորապես նիհարելու հաբերի եւ գազավորված ըմպելիքների մեջ:

Սկսեք սպորտով զբաղվել: Ըստ որում՝ մի՛ մոռացեք, որ մարզումներն ավելի լավ է ավարտել քնից նվազագույնը երեք ժամ առաջ, քանի որ ինչ-որ ժամանակ է անհրաժեշտ մարզումներից հետո թուլանալու համար:

Մտահոգվեք տան զովությունը պահպանելու մասին: Ննջասենյակում պետք է հարմար ջերմաստիճան լինի, լույսը մարած եւ լուռ: Մեզանից մեծ մասն ավելի լավ է քնում, երբ սենյակը զով է: Եթե ձեզ փողոցային աղմուկն անհանգստացնում է, միացրեք օվկիանոսի կամ անձրեւի ձայնով սկավառակ:

Մի՛ մոռացեք ցերեկային քնի մասին: Օրվա ընթացքում 15-20 րոպե տեւողությամբ քունը ձեզ կօգնի ուժերը վերականգնել, լավացնել հիշողությունը եւ ազատվել հոգնածությունից: Չնայած ցերեկային քունը ոմանց խանգարում է գիշերը լավ քնելուն:

Մի՛ փորձեք քնել, եթե քնելու ցանկություն ամենեւին չկա: Եթե 30 րոպեի ընթացքում չեք կարողանում քնել, չարժե անկողնում մնալ: Վեր կացեք, այլ սենյակ գնացեք եւ լսեք հանգստացնող երաժշտություն կամ ինչ-որ բան ընթերցեք, մինչ նորից կցանկանաք քնել: Չի կարելի քնել ստիպել, եթե դրան դեռեւս պատրաստ չեք:

 

Աղբյուրը՝ Otvtinavse.com



© NEWS.am STYLE