Ինչից է կախված մեր Կենսական ուժը

20:13   10 նոյեմբերի, 2016

Կյանքն ապրելով բացասական էներգիայով եւ տհաճ զգացողություններով՝ մենք թունավորում ենք մեր օրգանիզմը: Հիվանդություններ, վնասվածքներ, դեպրեսիա. այս ամենից կարելի է խուսափել՝ սովորելով լսել ինքներս մեզ:

Ուզում ես քնել՝ քնիր: Քնի առողջ էներգիայով լիցքավորված որքան բան ենք ուզում անել: Գաղտնիք չէ, որ մրսածության հիմնական պատճառներից մեկը հոգնածությունն է: Մարմինը հյուծվում է՝ իմանալով, որ միայն այդ կերպ թույլ կտրվի վայելել երկար սպասված հանգիստը: Ջերմությամբ ուղեկցվող հերթական հիվանդության փոխարեն ավելի լավ է գոնե մեկ օր հանգստանալ, քանի որ, ինչպես հայտնի է, հիվանդությունը կանխելն ավելի հեշտ է, քան բուժելը:

Ուզում ես ուտել՝ կեր: Նկատե՞լ եք, որ երբեմն սթրեսի հետեւանքով չափազանց շատ եք ուտում. ոչ թե հագենալու, այլ հանգստանալու ցանկությունից դրդված: Ամեն օր անցանկալի գործողություններ կատարելով՝ մարդը հայտնվում է սխալ պահի սխալ վայրում, բացասական փորձ ձեռք բերելով, հերթական բուլկին ուտելով եւ քաշ հավաքելով: Կամ ծխելով՝ հերթական սուրճի գավաթը դատարկելով...

Մարդիկ տարբեր կերպ հարմարվում են ճակատագրի հարվածները հաղթահարելուն: Ճակատագիրը հարվածում է հենց ձեզ ձեր ուղի վերադարձնելու համար: Այդ խիստ ղեկավարը նախատեսված է ո՛չ ձեզ համար, ոմանց համար այն կարող է աշխարհի լավագույն ղեկավարը լինել...

Ժամանակ գտեք ձեզ համար եւ ունկնդիր եղեք սեփական կենսական ուժին:

Աղբյուրը՝ Womandays.ru



© NEWS.am STYLE