09:29 25 հոկտեմբերի, 2016Եվ այսպես... «Գահերի խաղի» երկրպագուներ, եթե ցանկանում եք շարունակել ենթադրություններ անել, կարդացեք այս նյութը, եթե ցանկանում եք պահպանել ինտրիգը մինչեւ սեզոնի մեկնարկը, արագորեն հեռացեք այս էջից:

TMZ-ը լուսանկարներ է հրապարակել վերջին տարիների ամենատարածված սերիալի նկարահանումների հրապարակից (դրանք Իսպանիայում են անցկացվում):
Լուսանկարներից մեկում երեւում է, թե ինչպես է Ջոն Սնոուն սեղմում ինչ-որ մեկի ձեռքը...
Բայց ո՞ւմ:
Գուշակե՛ք:

Վեստերոսում, կարծես, մեծ փոփոխություններ են սպասվում, եթե Սնոուն սեղմում է Տիրիոն Լանիսթերի ձեռքը:


