Անկրկնելի աղանդեր՝ ամենասեքսուալ խոհարարից

10:40   25 հոկտեմբերի, 2016

Այս հոլովակը կհետաքրքրի միայն կանանց եւ աղջիկներին, քանզի մեկտեղված են հաճելին եւ օգտակարը։ Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է կրքոտ խոհարար-մոդելը ներկայացնում համեղ աղանդերի բաղադրատոմս։

Պերուից 27-ամյա Ֆրանկո Ներիեգան, հրապարակելով այս մեկ հոլովակը, արդեն հասցրել է գրավել միլիոնավոր օգտատերերի սրտերը եւ ստանալ աշխարհի ամենասեքսուալ խոհարարի կոչումը։ Եվ բոլորին դուր է եկել ոչ միայն նրա առաջարկած բաղադրատոմսը, այլեւ հենց ինքը՝ Ֆրանկոն։

«Հիանալի բաղադրատոմս բոլոր քաղցրասերների համար։ Հարկավոր է ամեն ինչ լցնել եւ հարիչով խառնել»,- խոսքը սկսում է հմայիչ երիտասարդը։

«Առաջին հերթին խառնում ենք 2 թեյի գդալ նուշի կարագը, 1 բաժակ նուշի կաթ, 3 թեյի գդալ շաքարը, մի քիչ դարչինը եւ մի կտոր կոկոսը»,- շարունակում է Ներիեգան։

Այնուհետեւ կրքոտ խոհարարը առանձին ափսեի մեջ լցնում է իսպանական չիա համեմունք  (եղեսպակի սերմեր) եւ ժելատին։ Ստացված լուծույթի մեջ ավելացնում է արդեն խառնված զանգվածը։ Իսկ վերջում աղադները զարդարում է ելակով եւ մոշով։

Դե ինչ, կարծում ենք՝ հոլովակը դիտելուց եւ Ֆրանկոյով հիանալուց բացի, կօգտվեք նաեւ բաղադրատոմսից։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE