Հոլիվուդի փառքի ծառուղիում կբացվի Շառլ Ազնավուրի աստղը

11:31   25 հոկտեմբերի, 2016

Աշխարհին ավելի քան 1200 ստեղծագործություն տված երգիչը չէր կարող նման պատվի չարժանանալ։

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղիում։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը։ Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։ Քալիֆորնիա նահանգի սենատի պատգամավոր Քեւին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։

Տաղանդավոր երաժշտի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։ 



© NEWS.am STYLE