Հայկական երգը՝ Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունի եւ Գաթա բենդի անզուգական կատարմամբ

18:45   25 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 16-ին Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել բրիտանացի հայտնի երգչուհի, երգահան եւ դերասանուհի Ջոս Սթոունը։ Իր ջազային կատարումները ներկայացնելուց եւ հայկական հյուրասիրությունն ու գինին վայելելուց հետո Գրեմմիի մրցանակակիր երգչուհին համագործակցել է Գաթա բենդի տղաների՝ Աշուղ Բինգյոլի եւ Հարություն Չքոլյանի հետ։ Արյդունքում ստացվել է ահա այս հիանալի աշխատանքը։

Фото опубликовано Joss Stone (@jossstone)

Նշենք, որ համաշխարհային շրջագայությունների ընթացքում Հայաստան այցելելուց հետո 29-ամյա գեղեցկուհու մյուս կանգառը Ուկրաինան էր, իսկ հոկտեմբերի 30-ին նրա անզուգական ձայնը կհնչի Իռլանդիայում։



© NEWS.am STYLE