Ջոն Սնոու եւ Դեյեներիս Թարգարիեն. Համացանցում «Գահերի խաղի» նկարահանումներից նոր լուսանկարներ են հրապարակվել

12:10   26 հոկտեմբերի, 2016

«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները երեկ ցնցված էին յոթերորդ սեզոնի նկարահանումներից հրապարակված լուսանկարներից: Դրանցում երեւում էր, թե ինչպես է Ջոն Սնոուն սեղմում Տիրիոն Լանիսթերի ձեռքը:

Եվ մինչ մենք գուշակում ենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները յոթերորդ սեզոնում, Just Jared-ը ինտրիգը մեծացրել է՝ նոր լուսանկարներ հրապարակելով իսպանական Բիլբաոյում անցկացվող նկարահանումներից:

Դրանցում նորից Ջոնն է, որը հանդիպում է գեղեցկուհի Դեյեներիս Թարգարիենի հետ՝ անկրկնելի Էմիլիա Քլարքի դերակատարմամբ:

Կադրերում նաեւ Միսանդեան կա (Նատալի Էմանուել):

Զգացվում է, որ մեզ հետաքրքիր սեզոն է սպասվում:



© NEWS.am STYLE