Ասոցացման թեսթ «Արտահայտիչ ջնարակ»

19:34   13 մարտի, 2013

Դասարանները, որտեղ ուսանողներին սովորեցնում են գեղարվեստական հմտություններ, ժամանակակից հասարակությունում վերածվել են հաղորդակցության յուրօրինակ ծիսակարգի: Սա մարդկային ոգու ամրության եւ հասունության տանջալից փորձություն է, որի ընթացքում պատանի նվիրյալները փորձում են խոյի եղջյուրների վերածել կաուչուկի շերտերը, ծխամորճ մաքրելու խոզանակը, քանդակագործական կավի աղյուները եւ պապյե-մաշեից «սավանները»: Քչերը կհամարձակվեն պնդել, որ իրենց հաջողվել է չմասնակցել որեւէ ձեռակերտ առարկայի ստեղծմանը, լինի դա խեցեգործ դիմակ, անձեռոցիկի տակդիր կամ ամենահաս մոխրաման: Վաղ թե ուշ պրպտող հայացքն անպայման թափանցում է թափուր տարածություն, որը, կարծես, խնդրում է, որ իրեն ինչ-որ բանով զարդարեն:

Թեսթ

Պատկերացրեք, որ ձեր առջեւ ձեր իսկ դիզայնով անպաճույճ սպիտակ բաժակ է: Այն պատրաստ է թրծման եւ ձեզ է նետում սպասողական, բայց դեռեւս քիչ արտահայտիչ հայացքներ: Ձեր ընտրությունը կանգ է առել երկնագույն ջնարակի վրա: Մնում է միայն համապատասխան զարդանախշ ընտրել…

Երկնագույն ջնարակով ինչպիսի՞ զարդանախշ կանեք ձեր բաժակին:

1. Գծավոր;

2. Պուտավոր;

3. Վանդակավոր;

4. Ալիքաձեւ:

Թեսթի բանալին

Երկնագույնն ամենից առաջ ասոցացվում է ներքին մտավոր գործունեությամբ, ինչը ենթադրում է ոչ միայն խելք, այլ նաեւ երեւակայություն եւ կռահելու ունակություն: Բաժակի չզարդարված մակերեսը մաքուր, սպիտակ թերթ է, որի վրա ձեր միտքը կարող է ինքնադրսեւորվել առավելագույնս հարմար եւ իր համար բնական միջոցներով: Այդ իմաստով ընտրված զարդանախշը խոսում է ձեր մտածելակերպի եւ դրա ուժեղ կողմերի մասին, որոնց վրա դուք հենվում եք ինչպես ստեղծագորական պրոցեսի, այնպես էլ տարաբնույթ խնդիրների լուծման ժամանակ:

1. Գծավոր զարդանախշ

Գործին ձեր մոտեցումն առանձնացնում է հստակությունն ու ուղղահայացությունը, որը բնութագրում է ձեզ որպես մեկի, ով կարողանում է լուծել խնդիրները, արագորեն որոշումներ է ընդունում եւ ակնթարթորեն խոսքից անցնում է գործի: Արժե՞, արդյոք, զարմանալ, որ շրջապատը ձեր մեջ տեսնում է ոչ միայն առաջնորդի, այլեւ կյանքի բարդ իրավիճակներում հուսալի հենարանի:

2. Պուտավոր զարդանախշ:

Դուք օժտված եք ճկուն, արտիստիկ խելքով, ու թեեւ երբեմն ոչ սովորական, նույնիսկ՝ տարօրինակ մարդու տպավորություն եք թողնում, սակայն հենց դուք՝ ձեր տաղանդներով եւ յուրահատուկ աշխարհընկալմամբ, դրանում արժեքավոր ներդրում եք ունենում:

3. Վանդակավոր զարդանախշ:

Դուք հրաշալի կերպով կատարում եք բոլոր պահանջներն ու առօրյա կյանքի հոգսերը: Սակայն դրանից ամենեւին էլ չի հետեւում, որ դուք սովորական, միանգամայն շարքային մարդ եք: Ոչ բոլորն են ունակ այդպես հստակ եւ գրագետ կազմակերպել սեփական կյանքը: Ահա ինչու դուք, կարծես, միշտ ունեք ժամանակ, միջոցներ եւ կարեկցանք նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:

4. Ալիքաձեւ զարդանախշ:

Ձեր տաղանդը կայանում է ձեր շուրջն այնպիսի մթնոլորտ ստեղծելու ունակության մեջ, որում սերն արտահայտվում ու զգացվում է դյուրությամբ եւ առանց խոչընդոտների: Դրա հետ մեկտեղ, դուք ամենեւին էլ չեն ձգտում որեւէ մեկի բարեհաճությանը եւ ուշադրությանը: Պարզապես մարդկանց դուր է գալիս ձեր մասին հոգ տանել եւ աջակցություն ցուցաբերել: Ձեր շուրջը տիրող բարեհաճությունը փոխանցվում է նրանց միջոցով, ովքեր ձեզ շրջապատում են, եւ նկատելի չէ, սակայն բարենպաստ է ազդում նրանց կյանքի վրա: Հարցրեք նրանց, ովքեր ձեզ գիտեն եւ սիրում են. ձեր շնորհիվ աշխարհը թվում է ավելի լավն ու բարին:

Թեսթը կազմվել է Թադահիկո Նագաոյի աշխատանքի մոտիվներով



© NEWS.am STYLE