Նմանվել Քիմին. Քայլի Ջենները՝ իր պլաստիկ վիրահատությունների մասին

13:40   26 հոկտեմբերի, 2016

Լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ համեմատել են Քայլի Ջեններին եւ Քիմ Քարդաշյանին։ Քայլին հագնվում է Քիմի նման, շուրթերը վիրահատել է (թեպետ երկար ժամանակ չէր ընդունում), որպեսզի նման լինի Քիմին, շպարվում է ինչպես Քիմը, մի խոսքով՝ դարձել է աստղի նմանակը։

Պարզ էր, որ Քիմն աստիճանաբար կհեռանա էպատաժի բեմից, քանի որ հայուհու համար գնալով դժվար կդառնա իրենից սկանդալային աստղ պատկերելը, իսկ Փարիզում կողոպուտն էլ ռեբրենդինգի առիթ դարձավ։ Բայց ընտանիքում ինչ–որ մեկը պետք է անպայման սկանդալային աստղի դեր խաղա, եւ, ըստ երեւույթին, այդ դերը կխաղա 19-ամյա Քայլին։

Քայլին՝ 2010-ին

Ամեն դեպքում Քայլին իր thekyliejenner.com կայքում պատմել է վիրահատությունների մասին։

Համացանցում օրերս սկսել էին քննարկել նրա այտերը, այտոսկրերն ու ծնոտը, նրա օգտահաշիվների շատ հետեւորդներ պնդում էին, որ Քայլին վիրահատություն է արել, ինչին աղջիկը պատասխանել էր. «Ես այտերի կամ ծնոտի ոչ մի վիրահատություն չեմ արել։ Ես երբեք վիրահատության դանակի տակ չէի պառկի, առավել եւս, որ մայրս ինձ նման բան թույլ չէր տա։ Ինձ դուր են գալիս իմ այտերն ու ծնոտը»,– նշել է Քայլին։

Սակայն, համացանցում կասկածում են Քայլիի անկեղծությանը։

Այսպիսի տեսք ուներ Քայլին 2010–ին, երբ 13 տարեկան էր։

Իսկ այստեղ Քիմի կրտսեր քույրը 14 տարեկան է։

Ի դեպ, Քայլին հաճախ է հայտնվում Քիմի պլաստիկ վիրաբույժի՝ Սիմոն Ուրիյանի մոտ։



© NEWS.am STYLE