Ջիջի Հադիդը ցուցադրել է կրքոտ կազմվածքը Tommy Hilfiger-ի գովազդային արշավում

16:10   26 հոկտեմբերի, 2016

Ջիջի Հադիդն օրերս հայտնվել էր ճապոնական Vogue-ի շապիկին: Հիմա էլ 21-ամյա մոդելը փայլում է Tommy Hilfiger-ի գովազդային արշավում:

Ընդհանրապես հոկտեմբերը Ջիջիի համար խելագար ամիս էր, աշխատանքային իմաստով, իհարկե:

Աղջիկը եղել է Դուբայում, Տոկիոյում եւ Շանհայում:

Իսկ ահա հանգստյան օրերին նրան նկատել են հրաշալի տրամադրությամբ, քանի որ Ջիջին վերջապես հանգստանալու ժամանակ է գտել՝ Լոս Անջելեսում հյութ խմելով:

Ինչ վերաբերում է Tommy Hilfiger-ի հետ Ջիջիի աշխատանքին. հիշեցնենք, որ նա ապրանքանիշի դեսպանն է, իսկ վերջերս նույնիսկ սկսել է համագործակցել ընկերության հետ՝ հագուստի համատեղ հավաքածու թողարկելով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE