Ոչ մի շպար, հողաթափեր՝ բոբիկ ոտքերին. Քիմ Քարդաշյանը Փարիզի կողոպուտից հետո առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջեւ

13:01   26 հոկտեմբերի, 2016

Փարիզում կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջեւ: Հայուհին հանրությանը ներկայացել է սպիտակ վերնազգեստով, բոբիկ, հողաթափերով, առանց դիմահարդարման:

Զարմանալի է, որ Քիմը, որը կարծես պետք է շրջապատված լիներ հատուկ ջոկատայիններով, Լոս Անջելեսի փոքրիկ հաստատությունում հայտնվել է առանց թիկնապահների:

Ըստ TMZ-ի՝ Քիմի հետ է եղել նրա ընկերը՝ Ջոնաթան Չեբանը: Ռեալիթի շոուի աստղը գնացել է յոգուրտ գնելու:

Հարկավոր է խոստովանել, որ Քիմն ամբողջությամբ հաղթահարել է Փարիզի կողոպուտի հետեւանքով սթրեսը եւ հրաշալի տեսք ունի:

 

Լուսանկարները՝ Splash-ի, TMZ-ի



© NEWS.am STYLE