Ցնցուղի տակ սեքսով չզբաղվելու 8 պատճառ

22:45   13 նոյեմբերի, 2016

1. Դուք կընկնեք

Քանի որ լոգախցիկում ամենուրեք օճառի մնացորդներ են, ձեզնից մեկը ինչ-որ պահի կհամտեսի դրանք: Եւ որ ավելի վատ է, կընկնի գետնին, կկոտրի ոտքը կամ կվնասի դեմքը: Լոգարանի սալիկապատ հատակը տան ամենավտանգավոր տեղերից մեկն է: Այն լոգարանային սեքսը կդարձնի վտանգավոր ձեռնարկ:

2. Դուք չեք կարողանա հարմար դիրք ընտրել

Քանի որ զուգընկերները հիմնականում հասակներով տարբեր են, ձեզ համար անհավատալիորեն դժվար կլինի ընտրել այնպիսի դիրքի, որ երկուսիդ համար էլ հարմար լինի: Դուք ստիպված կլինեք մատների ծայրերի վրա ձգվել վեր, իսկ զուգընկերը ցավալու աստիճան ծալել ծնկները: Հանուն ինչի՞:

3. Ջուրը մաքրում է խոնավությունը

Այն փաստը, որ դուք կլինեք ամբողջովին թաց, կարող է հետաքրքիր թվալ, բայց դա ֆարս է: Ջուրը կմաքրի հեշտոցի խոնավությունը, արդյունքում՝ երկուսի համար կարող է ցավոտ լինել: Դա տեղի է ունենում ավելի հաճախ, քան կարծում եք:

4. Դա նման է միջնադարյան կտտանքի

Փորձեք լոգասենյակում ծնկի գալ եւ օրալ սիրել ձեր զուգընկերոջը: Դուք կհասկանաք, թե ինչ է դժոխքը: Որքա՞ն կարող եք դիմանալ ծնկները հենած սալահատակին: Էլ չեմ ասում, որ հոսող ջուրը կլցվի ձեր աչքերը եւ բերանը: Գրողը տանի, այդպես կարելի է նույնիսկ շնչահեղձ լինել:

5. Ձեզնից մեկը միշտ կմրսի

Ցնցուցը հարմարանք է մեկ մարդու համար: Դժվար թե ձեր ունեցածն այնպիսի չափերի լինի, որ երկու մարդ կարողանան տեղավորվել ջրի հոսքի տակ: Այնպես որ կամ պետք է անընդհատ փոխարինեք իրար, ինչը կշեղի գործից, կամ էլ մրսեք:

6. Օճառ

Եթե օճառաջուրը թափանցի սեռական օրգաններ, եւ դուք սկսեք «մաքրել» այն՝ հետուառաջ անելով, դժոխային ցավը ապահովված կլինի:

7. Տղամարդկանց եւ կանանց լոգանքի ցուցումները տարբեր են

Երբ ձեր մազերը թրջվեն, դուք պետք է լվաք գլուխը, ապա չորացնեք այն: Տղամարդուն հերիք է ցնցուղի տակ կանգնել 4-5 րոպե, իսկ կնոջը հարկավոր կլինի 20: Այնպես որ դուք կարող եք փչացնել ձեր առավոտը, եթե որոշեք սեքսով զբաղվել ցնցուղի տակ:

8. Դա դժվար է

Ցնցուղի տակ սեքսով զբաղվել հնարավոր է միայն կանգնած: Ամբողջ սեռական ակտի ընթացքում ոտքի վրա դիմանալը ծանր փորձություն է:

 

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE