Elie Saab-ի հարսանեկան շքեղ հավաքածուն՝ աշուն-ձմեռ 2017/18 սեզոնի համար

19:28   27 հոկտեմբերի, 2016

2016-ը խորհրդանշական էր լիբանանցի հանրահայտ դիզայներ Էլի Սաաբի եւ այս նորաձեւության տան առաջարկած նրբագեղ հագուստները նախընտրողների համար։ Հենց այս տարվանից Սաաբը սկսեց հարսանեկան զգեստների հավաքածուներ թողարկել եւ ներկայացնել Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում։

Եվ ահա գարուն-ամառ հավաքածուի նրբաճաշակ զգեստներին փոխարինելու են եկել նոր նմուշներ՝ աշուն-ձմեռ 2017/18 սեզոնի միտումներին համապատասխան։ Սակայն որքան էլ նոր թրենդներ լինեն, Սաաբը միշտ իր ձեռագրին հավատարիմ կմնա եւ կներկայացնի կանացի, էլեգանտ, եթերային եւ տարբերվող զգեստներ։

Աղբյուրը՝ Vogue

 



© NEWS.am STYLE