Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի ցուցակում

15:55   27 հոկտեմբերի, 2016

2016-ը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի տարի կարելի է հայտարարել։ Ամբողջ համացանցում տեւական ժամանակ է քննարկում են «Խոստում» ֆիլմը, որը շարունակում է մնալ քաղաքական ինտրիգների կիզակետում։ Եվ մինչ թուրքական քարոզչությունը լծվել է ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին, հայտնի է դարձել, որ «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխության «Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի հավակնորդների ցանկում ներկայացված է Նարե Մկրտչյանի «The Other Side of Home» («Տան մյուս կողմը») ֆիլմը՝ կրկին 1915-ի Ցեղասպանության մասին։

Նշված անվանակարգում հաղթելու համար նախնական փուլում պայքարում են 10 կինոնկար, որոնցից 5-ը կկազմեն վերջնական հավակնորդների ցուցակը (ֆիլմերի անվանումները հայտնի կդառնան 2017-ի հունվարի 24-ին), եւ միայն մեկին կհաջողվի 2017-ի փետրվարի 26-ին տուն տանել բաղձալի արձանիկը։

Աղբյուրը՝ Oscars.org



© NEWS.am STYLE