Շակիրան ներկայացրել է «Շանտաժ» երգը

17:31   28 հոկտեմբերի, 2016

Շակիրան Youtube–ի shakiraVEVO ալիքում ներկայացրել է «Շանտաժ» երգը։

Երգը ձայնագրվել է Maluma–ի հետ։ Վերջինս Կոլումբիայի հայտնի աստղերից է, որի հետ Շակիրան ամռանը ձայնագրեց La Bicicleta երգը։ Անգլերեն տարբերակը կհայտնվի օրերս, իսկ տեսահոլովակը կնկարահանեն մեկ ամսվա ընթացքում։



© NEWS.am STYLE