Կոճապղպեղի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

19:16   15 նոյեմբերի, 2016

Այս համեմունքն ամբողջ աշխարհում օգտագործվում է սննդի, նախաուտեստների եւ նույնիսկ ըմպելիքների մեջ:

Բույսն օրգանիզմի համար շատ առավելություններ ունի, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորեւ:

Պայքարում է քաղցկեղային բջիջների դեմ

Կոճապղպեղն ընդունակ է քայքայելու ձվարանների քաղցկեղային բջիջները, ըստ որում՝ քիմիաթերապիայի դեղամիջոցների համեմատությամբ ավելի մեծ եւ ավելի անվտանգ արագությամբ:

Կոճապղպեղի արմատի օգտագործումը կարող է նվազեցնել հաստ աղիքի եւ աղիքների բորբոքման մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացումը:

Նվազեցնում է բորբոքումը

Կոճապղպեղը գինգերոլ միացություն պարունակելու շնորհիվ շատ օգտակար է առողջական այն վիճակների բուժման համար, որոնք կապված են բորբոքումների հետ:

Այն մեղմում է արթրիտով եւ մկանային ցավերով հիվանդների մկանների ցավը եւ այտուցները: Դրանից զատ, այն օգտակար է ճարպակալմամբ, շաքարախտով եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների համար, որոնք հարուցվում են բջիջների բորբոքմամբ:

Թեթեւացնում է հազը եւ կոկորդի ցավը

Կոճապղպեղը հազի եւ անգինայի բուժման համար առավել հաճախ օգտագործվող տնային միջոցն է: Եռացրած ջրին ավելացրեք կոճապղպեղի արմատի մի կտոր, կիտրոն եւ մեղր: Դա կհանգստացնի կոկորդի ցավը եւ կմաքրի քթի խցանումը:

Լավացնում է մարսողությունը եւ վերացնում փորի փքվածությունը

Եթե ստամոքսի խանգարում ունեք, կոճապղպեղի արմատի կտորները մի քանի րոպե եռացրեք եւ ավելացրեք մի փոքր մեղր՝ ջուրը քաղցրացնելու համար: Դա կհանգստացնի փորի գռգռոցը: Եթե փքվածություն ունեք, օրական երեք անգամ ընդունեք 250-500 մգ չափաքանակ:

Թեթեւացնում է գլխացավը

Եթե միգրենի եք բախվել, ապա կոճապղպեղի եւ կայենյան պղպեղի ու անանուխի համադրությունը կատարյալ որոշում է: Մի պտղունց կայենյան պղպեղին ավելացրեք մեկ թեյի գդալ չորացրած անաուխ, այնուհետեւ կոճապղպեղի կտորներ եւ խառնուրդը եռացրեք: Կարող եք քաղցրացնել եւ մեղր ավելացնել:

Հանգստացնում է ատամնացավը

Ատամնացավը կարող եք հանգստացնել կոճապղպեղի միջոցով: Կոճապղպեղով պարզապես շփեք լնդերը, եւ անմիջապես թեթեւություն կզգաք;

Խթանում է արյան շրջանառությունը

Գործվածքի վրա դրեք տրորած կոճապղպեղի 50 գրամ եւ հյութը քամեք: Հյութն ավելացրեք 4-5 լիտր տաք ջրին, եւ քսեք վնասված հատվածներին: Այն կտարրալուծի կուտակված թունավոր նյութերը:

 

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE