Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան

21:39   28 հոկտեմբերի, 2016

Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Ինչպես գիտեք, այս տարի մեր երկիրը կներկայանա Մերի Վարդանյան ու Անահիտ Ադամյան դուետով։

Մերին եւ Անահիտը Եվրատեսիլի բեմում կկատարեն Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» ստեղծագործությունը։ Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

Նշենք, որ «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում:



© NEWS.am STYLE