5 միջոց, որպեսզի աղջիկները վազեն ձեր հետեւից

20:17   15 նոյեմբերի, 2016

1. Օգտագործեք «հակադարձ մոտեցումը»

«Հակադարձ մոտեցումն» այն է, երբ Դուք ասում եւ անում եք հակառակն այն ամենի, ինչ ասում եւ անում եք, որպեսզի գրավեք աղջկան: Սակայն նման մոտեցումը ենթադրում է, որ կինն արդեն գիտի եւ վստահում է Ձեզ: Նպատակը, որին հետամուտ եք, քնքուշ եւ բարի լինելը չէ, որպեսզի արժանանաք նրա հավանությանը: Ինչպե՞ս դա անել:

Միջոցներից մեկը ծաղրական մեկնաբանություններն են՝ այն սիրալիր բառերի փոխարեն, որոնք ուզում է լսել աղջիկը: Կամ Ձեր պատասխանը պետք է լինի հակառակ նրա ակնկալածի, ընդ որում, դա պետք է անել այնպիսի տոնայնությամբ, որը հստակ հուշում է, որ Դուք պարզապես ծիծաղում եք նրա վրա: Եթե Դուք դա անեք, ապա կձեւավորեք հակադիր բեւեռների կապ, իսկ սա նշանակում է, որ հենց նա կսկսի սիրահետել Ձեզ:

2. Կարդացեք տողատակը

Եթե Դուք հեռախոսով խոսում եք աղջկա հետ, եւ նա ասում է, որ հանդիպում է ուրիշ մեկի հետ, ապա Դուք պետք է հասկանաք, որ դա ասում է ավելի շատ իր, քան Ձեզ համար: Հնարավոր է, նա պարզապես ակամա համաձայնել է հանդիպման գնալ այլ տղայի հետ, բայց Ձեզ նախկինի պես համակրում է, եւ ասում է այդ մասին, որպեսզի համոզի իրեն, որ ինքն ազատ չէ:

Եթե Դուք հայտնվել եք այդպիսի իրավիճակում, ապա նրան ասեք նման մի բան՝ «Իսկապե՞ս: Շնորհավորում եմ: Թե՞ դու մտածում ես, որ ես քո ետեւից վազում էի»: Նա չի իմանա, թե Ձեզ ինչ պատասխանի, կհասկանա, որ Դուք ինքնաբավ տղա եք, որին կին հարկավոր չէ, իսկ դա տղամարդու հենց այն տեսակն է, որ դուր է գալիս աղջիկներին:

Մի զարմացեք, եթե նա օրեր անց զանգահարի Ձեզ եւ ասի, որ ուզում է Ձեզ հետ ինչ-որ տեղ գնալ, քանի որ նա այլեւս չի ուզում տեսնել այն տղային, որի հետ հանդիպում էր անցած շաբաթ:

3. Մի սահմանափակվեք «սեռական հարաբերություններով»

Այն տղաների մեծամասնությունը, որոնք հիանալի գիտեն գայթակղել կանանց, չեն կարողանում գտնել «այն միակին», որի հետ կցանկանային ապրել կյանքը: Իսկ երբ այնուամենայնիվ գտնում են այդպիսի մեկին, չեն կարողանում պահել նրան: Շատ ավելի հետաքրքիր եւ օգտակար է հասկանալը, թե ինչու եւ ինչպես է կնոջը գերում տղամարդը, եւ ինչու է կինը մնում նրա կողքին: Գայթակղելը վատ բան չէ, սակայն դա միայն գլուխկոտրուկի մի մասն է, որն ինքն իրենով չի կարող Ձեզ դարձնել երջանիկ եւ հաջողակ:

4. Դադարեք սիրահետել, սկսեք գրավել նրա ուշադրությունը

Գոյություն ունի երկու հիմնական միջոց, որոնց օգնությամբ տղամարդը ծանոթանում է կնոջ հետ. սիրահետել եւ հրապուրել: Եթե Դուք ձեր հարաբերությունները հիմնում եք հրապուրանքի վրա, ապա այդ մոտեցումն զգալիորեն տարբերվում է սիրահետելուց: Եթե սիրահետում եք կնոջը, ապա նրա առաջին արձագանքը կլինի «փախչելը», իսկ դա էլ ավելի կհրապուրի Ձեզ, եւ Դուք կշարունակեք վազել նրա ետեւից: Իսկ եթե աղջիկը Ձեզ հավանում է, նրա բնական արձագանքը Ձեզ հետապնդելու ցանկությունը կլինի: Դա նուրբ, գրեթե անորսալի տարբերություն է եւ ամփոփում է աշխարհի ամբողջ բազմազանությունը:

5. Գերիշխեք

Սիրահետումը Ձեր այն քայլերն ու առաջարկություններն են, որոնք ենթադրում են նվերներ, ընթրիքներ, ծաղիկներ, հաճոյախոսություններ եւ այլն: Հրապուրանքը ենթադրում է շփման եղանակներ, կամային հատկանիշներ եւ համարձակություն:  Սիրահետումը ենթադրում է «այլ մարդ» դառնալու ռազմավարություն եւ մեծ քնքշանք՝ կնոջը դուրեկան լինելու համար:  Հրապուրանքը չի ենթադրում այս ամենը, քանի որ կինը կարող է հրապուրվել առանց համակրելու: Սիրահետումը ենթադրում է հրավեր, իսկ հրապուրանքը հենց ինքնին հրավեր է: Սիրահետել նշանակում է լինել երկրպագու, հնազանդ եւ թույլ, հրապուրելը լիդերություն է, ուժ եւ իշխող դիրք: Դադարեք սիրահետել, սկսեք գրավել նրա ուշադրությունը եւ կհամոզվեք, որ դա կշրջի Ձեր հարբերությունը կնոջ հետ:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE