Մըրայա Քերին 50 մլն դոլար է պահանջում միլիարդատեր Ջեյմս Փեքերից

12:12   29 հոկտեմբերի, 2016

Մըրայա Քերիի եւ միլիարդատեր Ջեյմս Փեքերի բաժանման շուրջ սկանդալը նոր զարգացումներ է ստանում: Վիճելուց հետո զույգն արդեն մեկ ամիս չի հանդիպել: Երգչուհին դեռեւս կրում է 10 մլն դոլար արժողությամբ նշանադրության մատանին, բայց Փեքերի հետ հարաբերություններն ավելի ու ավելի վատ են:

Նախ ավստրալական լրատվամիջոցները գրեցին, որ Փեքերը որոշել է 46-ամյա երգչուհուց ազատվել, քանի որ նա չափազանց շատ է վատնում:

Այնուհետեւ տեղեկություն հայտնվեց Հունաստանում զույգի վեճի մասին, իբր՝ իր խմբի պարողներից մեկի հետ Քերիի դավաճանության պատճառով:

Այսօր հայտնի դարձավ, որ Քերին միլիարդատիրոջից 50 մլն դոլար է պահանջում:

Ըստ TMZ-ի՝ երգչուհին դժգոհ է, որ Փեքերի պատճառով Նյու Յորքից Լոս Անջելես է տեղափոխվել, որը ցանկանում էր մոտ լինել այնտեղ ապրող իր երեխաներին:

«Փեքերը նաեւ Քերիին խոստացել էր վճարել նրա շրջագայության եւ ընդհանրապես նրա համերգային գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Փեքերը նրան գումար չի տալիս, այդ պատճառով Քերիի շրջագայությունը դադարեցվել է»,- տեղեկացրել է աղբյուրը:



© NEWS.am STYLE