Երգչուհի Լիլուն՝ Շառլ Ազնավուրի լոսանջելեսյան համերգին

12:33   29 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 27-ին աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Քալիֆորնիայի հայ համայնքից «Պատվո աստղ» ստացավ Հոլիվուդի փառքի ծառուղիում։ Սա պատմական իրադարձություն էր հայ մշակութասերների համար։ Սակայն 92-ամյա հանրահայտ երաժշտի հետ հանդիպումը միայն այս հանդիսավոր արարողությամբ չի սահմանափակվել։

Фото опубликовано Lilu singer (official page) (@lilumusic)

Հոկտեմբերի 28-ին տաղանդավոր երաժիշտը համերգ է տվել «Pantages» թատերասրահում եւ իր անզուգական երգերը ներկայացրել ամերիկահայ հանդիսատեսին։

Видео опубликовано Lilu singer (official page) (@lilumusic)

Համերգին ներկա է եղել նաեւ երգչուհի Լիլուն, որն այս օրերին Քալիֆորնիայում է։ Կենդանի լեգենդի համերգին Լիլուն գնացել է տատի հետ։ 

Фото опубликовано Lilu singer (official page) (@lilumusic)



© NEWS.am STYLE