11:31 31 հոկտեմբերի, 2016Իրինա Շեյքը մասնակցել է ֆրանսիական Madame Figaro պարբերականի ֆոտոսեսիային: Ռուսաստանցի մոդելի լուսանկարները կզարդարեն ամսագրի շապիկն ու էջերը:

Գեղեցկուհուն լուսանկարել է Նիկո Բուստոսը, իսկ մոդելի ոճաբաններն են եղել L'Oreal-ի դիմահարդարները:

Ամսագրի համար Շեյքը կեցվածք է ընդունել ինչպես զգեստով, այնպես էլ ամբողջությամբ մերկ:

Հիշեցնենք, որ օրերս Շեյքը Մադոննայի եւ Նաոմի Քեմփբելի հետ հայտնվել էր բրիտանացի հայտնի ոճաբան Էդվարդ Էնիֆուլի երեկույթին:


