Ադելը 5 տարվա հարաբերությունից հետո նշանվել է ընկերոջ հետ

12:05   31 հոկտեմբերի, 2016

28-ամյա Ադելը հինգ տարվա հարաբերություններից հետո նշանվել է ընկերոջ՝ Սայմոն Քոնեքիի հետ: Ըստ Mirror-ի՝ զույգը չի պատրաստվում այս իրադարձության առիթով աղմուկ բարձրացնել:

«Նրանք որոշեցինք, որ հիմա այս քայլն անելու լավագույն ժամանակն է: Նրանք չեն ուզում աղմուկ բարձրացնել այդ առիթով, այնպես որ՝ Ադելին չեք տեսնի հսկայական ադամանդով մատանին ցուցադրելիս: Բայց նրանք պատրաստ են այդ քայլին եւ հուզված են հեռանկարի առիթով»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Ադելն ու Սայմոնը որդի ունեն՝ Անջելոն, որը ծնվել է 2012 թվականի հոկտեմբերին։



© NEWS.am STYLE