Քայլի Ջեններ, Քորթնի Քարդաշյան, Ջեսիկա Ալբա, Քեթի Փերի․ Ինչպես են աստղերը տոնում Հելոուինը

12:31   31 հոկտեմբերի, 2016

Այս տարի Հելոուինի երկրպագուները լիաթոք զվարճանալու են, քանի որ տոնը սկսել են նշել շաբաթ երեկոյից եւ շարունակելու են մինչեւ վաղն առավոտ։ Եվ մինչ Հայաստանում ավանդաբար ամենախելացիները քննադատելու են այս տոնը, իսկ հումորով ու երեւակայությամբ օժտված մարդիկ տոնելու են այն, մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համաշխարհային շոուբիզի աստղերին, որոնք արդեն ներկայացել են շատ, շատ սարսափելի հանդերձանքով (ոմանք օրվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ կերպարանափոխվել են) ու հանգստյան օրերին զանազան երեկույթներ այցելել։

Քեթի Փերիի մոտ սարսափելի մտահղացում է ծնվել՝ նա Հիլարի Քլինթոն է դարձել։

Իրոք, սարսափելի է․․

Դրանից մեկ օր առաջ Քեթին իր տանը մեծ հավաքույթ էր կազմակերպել, որի ժամանակ իր բոյֆրենդ Օռլանդո Բլումի հետ ներկայացել էր ուսանողուհու կերպարով։

Քորթնի Քարդաշյանը զոմբի էր դարձել։

Իսկ Քայլի Ջենները Քրիստինա Ագիլերայի կերպարանքով էր (2002-ի Dirty տեսահոլովակից)

 
Քայլին՝ ռեփեր Թայգայի հետ

Քորթնին, Քայլին ու ռեփերը մասնակցել էին Bootsy Bellows Halloween party հավաքույթին Լոս Անջելեսում։

Փերիս Հիլթոնը Ալիսայի («Ալիսան հրաշքների աշխարհում») կերպարանքով Magazine Halloween Party հավաքույթին Լոս Անջելեսում։

Քեյթ Հադսոնը ընկերների հետ՝ Քեթի Փերիի հավաքույթին

Ջեսիկա Ալբան՝ ընկերուհու հետ

Ժասմին Տուկս՝ մոդել, որը կներկայացնի երեք միլիոն դոլար արժողության հանրահայտ Fantasy Bra կրծկալը Victoria's Secret-2016–ի շոուի ժամանակ։

Նա Նյու Յորքում երեկույթին մասնակցել է «Ալլադդին»-ի արքայադստեր կերպարանքով։

Սուպերմենի կերպարանքով Սքոթ Դիսսիքը՝ Վեգասում 

Բելլա Թորնը՝ «չիրլիդերուհու» կերպարանքով։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ WireImage, Getty, Splash, AKM-GSI



© NEWS.am STYLE