Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հելոուինյան կերպարը՝ ոգեշնչված Քիմ Քարդաշյանից

11:20   31 հոկտեմբերի, 2016

Ահա եւ եկավ տարվա ամենասարսափազդու տոնը, եւ երեկվանից բոլորը սկսել են նշել կամ գոնե նախապատրաստվել դրան։ Ճիշտ է, Հելոուինը կելտական տոն է եւ հիմնականում նշվել է անգլալեզու երկրներում, սակայն գլոբալիզացիայի շնորհիվ այն լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։  

Ժամանակակից ամենահայտնի այս տոնին մասնակիցները սովորաբար ներկայացել են մարդագայլերի կամ վհուկների տեսքով՝ նախընտրելով սեւն ու նարնջագույնը։ Բայց 2000-ականներից Հելոուինին կարելի է տեսնել փերիների, թագուհիների եւ այլ դրական կերպարների։

Երեկ տոնը նշել է նաեւ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, որը վերջերս Շոտլանդիայում էր։ Ժաննան նախընտրել է բացասական կերպարով ներկայանալ երեկույթին եւ հելոուինյան հագուստ ընտրելիս ոգեշնչվել է Քիմ Քարդաշյանից։

Նույն տեսքով էլ Քիմը նշել էր Հելոուինը 2014-ին։ 

Դրանից հետո նրա այս կերպարը շատերն են կրկնօրինակում։  



© NEWS.am STYLE