Քիմ Քարդաշյանը չի մասնակցի հոր պատվին կազմակերպվող գալա-երեկոյին

13:40   31 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը չի մասնակցի հոր պատվին կազմակերպվող գալա-երեկոյին: Angel Ball երեկոն («Հրեշտակների պարահանդես»-ն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի համար դրամահավաք է կազմակերպվում) անցկացվելու է նոյեմբերի 21-ին, Նյու Յորքում:

Ըստ New York Post-ի՝ 2003 թվականին քաղցկեղի պատճառով մահացած Ռոբերտ Քարդաշյանի պատվին կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները, ինչպես նաեւ Քրիս Ջեները:

«Քիմն այս անգամ չի մասնակցի, քանի որ դեռեւս ուշքի չի եկել Փարիզի կողոպուտից հետո»,- պարբերականին հաղորդել է աղբյուրը:

Սա բավական տարօրինակ է, քանի որ Քիմն արդեն հանգիստ եւ առանց թիկնապահների զբոսնել է Ջոնաթան Չեբանի հետ, իսկ հետո երեք օր անընդմեջ մասնակցել Ինգլվուդում ամուսնու համերգներին եւ հատվածներ նկարահանել իր ռեալիթի շոուի համար:

Տարօրինակ խաղեր է խաղում Քիմը...

 



© NEWS.am STYLE